• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը “Ninh Binh 2022 - Trang An Connecting Heritages” փառատոնին:

17 նոյեմբերի, 2022
ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը “Ninh Binh 2022 - Trang An Connecting Heritages” փառատոնին:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. նոյեմբերի 17-18-ը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանը (Vahram Kazhoyan) մասնակցեց Վիետնամի Նին Բին նահանգում “Ninh Binh 2022 - Trang An Connecting Heritages” փառատոնին, որը համատեղ կազմակերպվել էր Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Վիետնամի UNESCO-ի ազգային հանձնաժողովի և Նին Բին նահանգի ժողովրդական կոմիտեի կողմից։

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին ՎՍՀ փոխվարչապետ Վու Դուք Դամը (Mr. Vu Duc Dam), ՎՍՀ Կոմկուսի Կենտրոնական Կոմիտեի անդամ Նին Ֆուոկ նահանգի ժողովրդական կոմիտեի նախագահ Նգույեն Ման Քուոնգը (Mr. Nguyen Manh Cuong), Նին Բին նահանգի ժողովրդական կոմիտեի նախագահ Ֆամ Քուանգ Նյոկը (Mr. Phạm Quang Ngọc), Վիետնամի 40 այլ նահանգների ժողովրդական կոմիտեների ներկայացուցիչները, Վիետնամում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը ելույթով հանդես եկավ Վիետնամի փոխվարչապետ Վու Դուք Դամը:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Miss World Tourism 2022 մրցույթի եզրափակիչ փուլի աշխարհի 60 երկրների մասնակիցները, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր իր երկրի մշակույթը:

Այցի շրջանակներում, նոյեմբերի 18-ին դեսպան Կաժոյանը հանդիպում ունեցավ Նին Բին նահանգի ժողովրդական կոմիտեի նախագահի տեղակալ Թոնգ Քուանգ Թինի (Mr. Tong Quang Thin) հետ: Պարոն Թինը ներկայացրեց Նին Բինի փառատոնի մտահղացման գաղափարախոսությունը: Հաշվի առնելով որ Նին Բին նահանգում գտնվող Չանգ Ան գեղատեսիլ վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, նահանգի ղեկավարության մտահղացումն է Համաշխարհային ժառանգության հուշարձանների և երկրների համատեղ ջանքերով տարածել մշակույթի և խաղաղաության գաղափարախոսությունը: Նա նաև նշեց, որ փառատոնն անցկացվելու է երկու տարին մեկ և երկրորդը լինելու է էլ ավելի մեծ ու ներկայացուցչական: Պարոն Թինը հույս հայտնեց, որ Հայաստանն՝ իր Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններով ևս կմասնակցի Նին Բինի երկրորդ փառատոնին:

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: